«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Եթե»-ների շարան՝ բոլոր սթափ դատող մարդկանց մոտ

«Եթե»-ների շարան՝ բոլոր սթափ դատող մարդկանց մոտ
29.06.2024 | 12:28

Եթե ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը չհաջողվի համոզել Բայդենին ինքնաբացարկ հայտարարել, ապա ԱՄՆ-ի նախագահ կընտրվի Թրամփը. եթե ընտրվի Թրամփը՝ պատերազմն Ուկրաինայում կավարտվի. եթե ավարտվի պատերազմը՝ Պուտինը կվերանայի արտաքին քաղաքական ռազմավարության գերակայությունները, մասնավորապես, Հարավային Կովկասում: Եթե դա տեղի ունենա, հնարավոր են ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունում առկա իրողությունների փոփոխություններ. եթե այդ փոփոխությունները իրականանան, Հայաստանը կարող է հայտնվել լրիվ այլ քաղաքական հարթության մեջ: Թրամփ-Բայդեն առաջին հեռուստաբանավեճում 85-ամյա Բայդենի պարտությունը նման «եթե»-ների շարան է ծնում բոլոր սթափ դատող մարդկանց մոտ, բացառությամբ հեռուստաաստղ դարձած ՀՀ «կարկառուն» պալատական վերլուծաբանների:

Մի խոսքով, հեռուստաբանավեճի ազդեցության տակ՝ շաբաթօրյա առավոտյան մտորումներից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2051

Մեկնաբանություններ